Բաղադրիչներ
- Ալյուր – 1 բաժակ
- Կաթ – 2 բաժակ
- Ձու – 2 հատ
- Շաքարավազ – 2 ճ/գ
- Աղ – 1 թ/գ
- Խոզապուխտ – 200 գ
- Պանիր – 100 գ
- Կանաչեղեն՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Հարել ձվերը, ավելացնել մի փոքր աղ և կաթ: Լցնել մաղած ալյուրը և մնացած կաթը: Խառնել՝ մինչև ստացվի միասեռ զանգված:
- Տապակը յուղել և նրբաբլիթներ պատրաստել:
- Խոզապուխտը բարակ շերտատել, պանիրն անցկացնել քերիչով:
- Կանաչին մանր կտրատել և լցնել խոզապուխտի և պանրի վրա՝ այդպիսով ստանալով միջուկը:
- Ստացված զանգվածով խճողել նրբաբլիթները և մատուցելուց առաջ մի փոքր տաքացնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը