Աղջիկը դադարել է ուտել սա և նիհարել է 80 կգ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աղջիկը դադարել է ուտել սա և նիհարել է 80 կգ

«Интересно знать»-ը ներկայացնում է 19-ամյա Ջեսիքա Բենիկեսի պատմությունը, ում օրակարգը բաղկացած է եղել սնունդից, աշատանքից, հեռուստացույցից և կրկին սնունդից: Բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Ջեսիքան կշռում էր 145 կգ, և մի օր, հասկանալով, որ այնպիսի տեսք չունի, ինչպիսին կցանկանար ունենալ, որոշում է փոխել իր կյանքը:

Առաջին հերթին աղջիկը հրաժարվում է ֆասթ ֆուդից: Մեծ դժվարությամբ, բայց նպատակին հասնելու համար Ջեսիքան կարողանում է փոխել իր համար սովորական դարձած սննդակարգը:

Մինչև 2016 թվականը նա մարզվում էր տանը, այնուհետև սկսում է հաճախել մարզասրահ և այժմ օրական այնտեղ անցկացնում է 2-3 ժամ:

Այս ամենի արդյունքում Ջեսիքան կորցրել է 80 կգ: Այժմ նա սլացիկ կառուցվածք ունի և վարում է առողջ ապրելակերպ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը