Որովայնի հատվածում ճարպերի կուտակումը խնդիր է շատերի համար: Fabiosa.com-ի փոխանցմամբ՝ դրանից ազատվելը լուրջ ջանքեր ու համառություն է պահանջում: Հարկավոր է ոչ միայն ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, այլև շտկել սննդակարգը: Այս մթերքը վնասում է ոչ միայն կառուցվածքին, այլև առողջությանը:
Ֆասթ-ֆուդ: Սրանք մեծ քանակով կալորիաներ են պարունակում: Ընդ որում, դրանք ոչ մի օգուտ չեն տալիս օրգանիզմին:
Մեծ քանակով աղ պարունակող մթերք: Մեծ քանակով աղի օգտագործումը հանգեցնում է օրգանիզմում հեղուկի կուտակման, ինչը կարող է խոչընդոտել ճարպերի այրմանը:
Մաստակ: Նույնիսկ, եթե առանց շաքարի մաստակ եք ծամում, այն օրգանիզմին «ստիպում է» մտածել, թե պատրաստվում եք ինչ-որ բան ուտել: Առաջանում է սովի զգացում:
Սոդա: Նույնիսկ, երբ արտադրողները պնդում են, որ ալկոհոլ չպարունակող ըմպելիքը քիչ կալորիական է, այն, միևնույն է՝ դանդաղեցնում է նյութափոխանակությունը, ինչը մեծացնում է քաշի ավելացման հավանականությունը:
Ֆրի: Տապակած մթերքը մեծ քանակով ճարպեր և կալորիաներ է պարունակում: Ընդ որում, դրանք երկար ժամանակով հագեցածության զգացում չեն հաղորդում:
Մայոնեզ: Այս մթերքի հիմնական մասը ճարպեր են՝ 80 տոկոս: Դրա փոխարեն` բանջարեղենային պյուրե պատրաստեք կամ բնական տոմատ օգտագործեք:
Պաղպաղակ: Պաղպաղակը մեծ քանակով շաքար է պարունակում, որը, ի վերջո, վերածվում է ճարպի և կուտակվում որովայնի հատվածում:
Մթերք, որի պատճառով որովայնի փքվածություն է նկատվում: Ուշադրություն դարձրեք և փորձեք հասկանալ, թե որ մթերքի օգտագագործման արդյունքում են մեծ քանակով գազեր կուտակվում:
Շաքար չպարունակող մթերք: Մթերքի պատրաստման ընթացքում հաճախ շաքարի փոխարեն՝ դրան փոխարինող նյութեր են օգտագործվում, որոնց օգտագործումը խորհուրդ չի տրվում մասնագետների կողմից:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը