Որոշ վտանգավոր հիվանդություններ երկար ժամանակ առանց ախտանշանների են զարգանում, իսկ երբ, ի վերջո, իրենց մասին զգացնել են տալիս, դրանք բուժելն արդեն դժվարանում է կամ նույնիսկ անհնար լինում: Այս հիվանդությունները հնարավոր է ժամանակին հայտնաբերել միայն կանխագելիչ հետազոտությունների ժամանակ:
Դիաբետ
Դիաբետով մարդկանցից շատերը մի քանի տարի շարունակ անգամ չեն կռահում, որ հիվանդ են, քանի որ նրանց մոտ ոչ մի ախտանշան չի դրսևորվում: Դիաբետի ախտանշաններից են համարվում բերանի չորությունը, ոչ հստակ տեսողությունը, միզարձակման հաճախացումը, սակայն ամենևին ոչ բոլոր պացիենտներն են բախվում այս ախտանշաններին կամ դրանց վրա ուշադրություն դարձնում: Անկախ այն հանգամանքից ձեզ մոտ առկա է թվարկված ախտանշաններից որևէ մեկը, թե ոչ՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի ստուգման անալիզ հանձնեք:
Թոքերի քաղցկեղ
Թոքերի քաղցկեղը քաղցկեղի ամենամահաբեր տեսակներից մեկն է, և այն գործնականում ոչ մի կերպ չի դրսևորվում մինչև մետաստազների առաջացումը: Այս հիվանդության ուշ ախտանշաններն են՝ ցավ կրծքում, հազ, խզզոցներ և շնչառության անբավարարություն: Մինչև այս ախտանշանների ի հայտ գալը հիվանդությունը կարելի է հայտնաբերել ռենտգենի կամ ՀՏ-ի միջոցով
Հիպերտոնիա
Անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ զարկերակային ճնշումը չափել նույնիսկ լավ ինքնազգացողության դեպքում. ոչ միշտ է հիպերտոնիան իրեն զգացնել տալիս գլխացավերով կամ այլ ախտանշաններով: Հանդարտ և աննկատելի հիպերտոնիան կվնասի ձեր առողջությունը՝ երիկամները և սիրտ-անոթային համակարգը:
Գլաուկոմա
Գլաուկոման վտանգավոր հիվանդություն է, որը կարող է կուրության բերել, իսկ քանի որ այն անչափ դանդաղ է զարգանում, մարդու համար հաճախ աննկատ է մնում: Ձեզ մոտ գլաուկոմայի զարգացման հավանականության բարձր լինելը կարելի է հասկանալ միայն կանխարգելիչ զննման շրջանակում բժկին այցելելով: Այսպիսի զննումները հատկապես կարևոր են 45-ն անց մարդկանց համար: