Բաղադրիչներ
- Կաթնաշոռ – 400 գ
- Ժելատին – 20 գ (1 ճ/գ)
- Կաթ – 200 գ
- Շաքարի փոխարինիչ
Պատրաստման եղանակը
- Կաթնաշոռը հարել բլենդերում:
- Կաթի մեջ նախապես թրջած ժելատինը տաքացնել՝ մինչև լրիվ հալչելը:
- Կաթնաշոռին ավելացնել շաքարի փոխարինիչը, հետո ավելացնել կաթնային ժելատինը, լավ հարել բլենդերում, լցնել կաղապարների մեջ և դնել սառնարանը մի քանի ժամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը