Բաղադրիչներ
- Բանան – 2 հատ
- Խոզապուխտ – 100 գ
- Կիտրոնահյութ – 2 թ/գ
- Պանիր – 100 գ
- Մաղադանոս
- Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
- Մայոնեզ կամ թթվասեր – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Բանանն օղակաձև կտրատել և կիտրոնի հյութով ցողել, որպեսզի չսևանա:
- Քերիչով անցկացնել պանիրը և խոզապուխտը: Մաղադանոսը մանր կտրատել:
- Խառնել բոլոր բաղադրիչները, համեմել, ավելացնել թթվասեր կամ մայոնեզ: Աղցանը զարդարել՝ ըստ ցանկության:
Պատրաստեց Անի Գաբուզյանը