Բաղադրիչներ
- Ավոկադո – 60 գ
- Լոլիկ – 1 հատ
- Վարունգ – 1 հատ
- Ֆետա պանիր – 60 գ
- Սամիթ – 10 գ
- Դդմի սերմեր – 1 ճ/գ
- Քնջութ – 2 թ/գ
- Կտավատի սերմեր – 2 թ/գ
- Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ
- Սև աղացած պղպեղ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
- Ավոկադոն խորանարդաձև կտրատել:
- Ավելացնել խորանարդաձև կտրատված վարունգը, լոլիկը և պանիրը:
- Ավելացնել քունջութը, դդմի և կտավատի սերմերը, մանրացված սամիթը, լցնել ձիթապտղի յուղը: Խառնել և անմիջապես մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը