Ամերիկացի թոփ-մոդել, դերասանուհի եւ դիզայներ Էմիլի Ռատակովսկին հանրության մեջ հայտնվել Է բիկինիով: Պապարացիների լուսանկարները հրապարակել Է Daily Mail-ը:
Սեպտեմբերի 5-ին 28-ամյա մոդելը Նյու Յորքի փողոցներ Է դուրս եկել իր սեփական բրենդի՝ Inamorata Woman-ի հավաքածուից ճերմակ լողազգեստով, սեւ անդրավարտիքով եւ կոճակներն արձակած թրենչով: Իր կերպարը նա համալրել Է բարձրակրունկ բոկոտիկներով եւ փոքրիկ նարնջագույն պայուսակով:
Հրատարակության տվյալներով՝ այս տեսքով նա ուղեւվորվել Է Lincoln մշակութային կենտրոն՝ մասնակցելու Նյու Յորքում Նորաձեւության շաբաթից առաջ կազմակերպված նախապատրաստական միջոցառմանը: Էմիլի Ռատակովսկու բիկինիի արժեքն ընկերության կայքում կազմում Է 160 դոլար: