Գիտնականները հայտնել են կանանց համար որովայնի շրջանում գոյացած 1 կգ ճարպի վտանգի մասին
Advertisement 1000 x 90

Գիտնականները հայտնել են կանանց համար որովայնի շրջանում գոյացած 1 կգ ճարպի վտանգի մասին

Ուփսալի համալսարանի (Շվեդիա) մասնագետներն ավելի քան 325 հազար մարդու մասնակցությամբ նոր աշխատանքի շրջանակում եզրակացության են եկել, որ խորքային ճարպը հատկապես վնասակար է կանանց համար: Հայտնի է, որ վիսցերալ ճարպը (որովայնի շրջանում գոյացած ճարպը) կարող է ստրանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ եւ այլ հիվանդություններ առաջացնել, հաղորդում է RG-ը:

«Նման արդյունքները մեզ զարմացրել են: Հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչ վտանգ է ներկայացնում որովայնի շրջանում գոյացած 1 կգ ճարպը: Այդպիսով, վիսցերալ ճարպի յուրաքանչյուր կիլոգրամը կարող է ավելի քան 7 անգամ մեծացնել կանանց մոտ 2-րդ տեսակի շաքարային դիաբետի առաջացման ռիկսը: Տղամարդկանց մոտ նույն քանակությամբ ճարպը կարող է մեծացնել հիվանդության առաջացման հավանականությունը 2 անգամից մի փոքր ավել»,- ասել է բժիշկ Ասա Յոհանսոնը:

Մասնագետներն աբդոմինալ ճարպակալման հիմնական պատճառ են նշում չափից ավելի ուտելը, ֆիզիկական ակտիվության, այդ թվում մարզումների բացակայությունը:

news.am