Տնային պայմաններում պատրաստեք խորոված՝ բանկայի մեջ
Advertisement 1000 x 90

Տնային պայմաններում պատրաստեք խորոված՝ բանկայի մեջ

Բաղադրիչներ

  1. Խոզի միս – 1 կգ
  2. Բեկոն – 250 գ
  3. Սոխ – 2-3 հատ
  4. Կիտրոնի հյութ – 1/2 հատ
  5. Աղ, պղպեղ, այլ համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Խոզի միսը լվանալ, կտրատել, համեմել և լցնել կիտրոնի հյութը:
  2. Սոխն օղակաձև կտրատել և ավելացնել մսին, մի փոքր ջուր լցնել:
  3. Կես ժամ մարինացնել:
  4. Բեկոնը բարակ շերտատել:
  5. Միսը, բեկոնը և սոխը հերթականությամբ շարել փոքրիկ փայտիկների վրա:
  6. Բանկայի հատակին սոխ լցնել և շարել մսով փայտիկները:
  7. Բանկան փակել յուղաթղթով: Բանկան դրսից պետք է անպայման չոր լինի:
  8. Բանկան դնել սառը ջեռոցի մեջ (որպեսզի բանկան չպայթի) և միացնել այն 180-200 աստիճան, թողնել՝ եփվի 60-80 րոպե:
  9. Եփելուց հետո աստիճանաբար բացել ջեռոցը, որպեսզի ջերմաստիճանի փոփոխությունից բանկան չպայթի, և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը