Բաղադրիչներ
- Ծովախեցգետնի ձողիկներ
- Լոլիկներ
- Վարունգներ
- Մայոնեզ
- Աղ, պղպեղ, կանաչիներ
Պատրաստման եղանակը
- Վարունգը լվանալ և խորանարդաձև կտրատել:
- Միջին կտորներով կտրատել ծովախեցգետնի ձողիկները և ավելացնել վարունգին:
- Լոլիկի կեղևը հեռացնել, խորանարդաձև կտրատել և ավելացնել աղցանին: Ավելացնել մանր կտրատված կանաչիները, աղը և պղպեղը: Լցնել մայոնեզը, խառնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը