Լիլի Սարգսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում երկրպագու-հետևորդներին ներկայացել է նոր կերպար։ Նա կրում է դեղին երանգի լողազգեստ, մեղմ շպարով է։ Մոդելի վրա կա մի ժապավեն, որի վրա գրված է․ «Miss Grand Armenia 2019»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում մոդելը գեղեցիկ, երկար զգեստ էր կրում, մեղմ դիմահարդարմամբ էր, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Հավատա՛, խոսում ենք աշխարհում գոյություն ունեցող ամեն երևույթից, բացի Ուժեղ կնոջից, իսկ նա անցնում է բոլոր ճանապարհներով, հա՛, անցնում է ու չի վախենում, որովհետև շարունակում է Հավատալ։
Գոնե մեկ օր քո մտքով անցե՞լ է նրան հարցնել, թե ինչպես է կարողանում ժպտալ, իսկ դա միայն նրան է հաջողվում հրաշալի ձևով անել։ Ոչ ոք երբեք չի կարող գուշակել, որ աշխարհին ժպտացողն ու բոլորին անխտիր օգնողն ամենաշատն է զգում մտերիմ հոգու կարիք։ Երբեք ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչպես է ամենահոգսառատ դեմքը հանկարծ ամենաուրախ արտաքինը կրում…»։