Instagram-ը կսահմանափակի դիետիկ մթերքների և պլաստիկ վիրաբուժության հետ կապված կոնտենտը, տեղեկացնում է PA-ն։
Instagram-ում և Facebook-ում կմտցվեն տարիքային սահմանափակումներ այդպիսի գրառումների համար, իսկ դրանց մի մասը կհանվի։ Որոշումը պայմանավորված է երիտասարդության առողջության և հոգեկանի վրա դիետաների, դետոքսիկացիայի և կոսմետիկ վիրաբուժության ազդեցության հետ կապված մտահոգություններով։
Instagram-ը հայտարարել է, որ համաձայն իր նոր կանոնների՝ գրառումները, որոնք կվերաբերեն նիհարելու նպատակով օգտագործվող որոշակի մթերքներին կամ կոսմետիկ միջամտություններին, փակ կպահվեն 18-ից ցածր տարիքի օգտատերերից։
Բացի այդ, պլատֆորմը հայտարարել է, որ ցանկացած կոնտենտ, որը «հիասքանչ» հայտարարություն է անում դիետայի կամ նիհարելուն նպաստող մթերքի մասին և կապված է առևտրային առաջարկի հետ, կհանվի Instagram-ից։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի Instagram-ը դրական տեղ լինի այն օգտագործող բոլորի համար, և այդ քաղաքականությունը մեր մշտական աշխատանքի մասն է ճնշումը նվազեցնելու ուղղությամբ, որը մարդիկ երբեմն կարող են զգալ սոցիալական ցանցերի հետևանքով»,- ասել է Instagram-ի հանրային քաղաքականության մենեջեր Էմմա Քոլինզը։