Շքեղ փքաբաճկոններ և անսովոր բարձրակրունկներ, էքստրավագանտ զգեստներ և սթրիթ-ֆեշնի ողջ ազատությունն ու թեթևությունն իր մեջ կրող հագուստ. Balenciaga-ն ստեղծեց անհամատեղելին ներդաշնակ դարձնելու արվեստը ու սկիզբ դրեց նորաձևության մի նոր ալիքի, որն արդիական է անգամ այսօր:
Նորաձևության տան ստեղծումը
Balenciaga նորաձևության տան հիմնադիրը Քրիստոբալ Բալենսիագան է: Վերջինս ծնվել է 1895 թ-ին, իսպանական աղքատ ընտանիքում: Քրիստոբալը վաղ տարիքից սկսել է օգնել մորը, ով աշխատում էր որպես դերձակ: 12 տարեկանում տղան արդեն դերձակի աշակերտ էր: Իր առաջին կարի արհեստանոցը բացելու ժամանակ Քրիստոբալն արդեն ուներ ոլորտում շուրջ 30 տարվա աշխատանքային փորձ և կտորների ու ձևվածքների մասին շատ գիտելքիեր:
1918 թ-ին Իսպանիայում բացվեց Բալենսիագայի առաջին խանութ-սրահը: Ժամանակի ընթացքում նրա հավաքածուները մեծ հետաքրքրություն առաջացրին իսպանացիների շրջանում, ինչն էլ հիմք դարձավ ևս երկու նոր սրահ բացելու համար:
1937 թ-ին Քրիստոբալ Բալենսիագան Փարիզում բացեց իր Նորաձևության տունը: Նա լքեց Իսպանիան Քաղաքացիական պատերազմի պատճառով: Պատերազմից հետո նորաձության աշխարհում փայլում էր Dior-ի New Look-ը: Բալենսիագան առաջարկեց իր այլընտրանքը՝ «ամպիր» ոճի զգեստները, որի շնորհիվ էլ Քրիստիան Դիորի կողմից արժանացավ master of us all («բոլորիս վարպետը») կոչմանը: Նորաձևության աշխարհում ձեռք բերած գիտելիքներով նա կիսվում էր կրտսեր դիզայներների հետ: Նրա աշակերտներից էին Յուբեր Ժիվանշին, Էմանուել Ունգարուն և Օսկար դե լա Ռենտան:
Ամբողջությամբ՝ vnews.am