Տարվա մեջ երկու անգամ նյույորքյան Pantone Color Institute-ը հայտարարում է ամենանորաձեւ գույները, իսկ դեկտեմբերին հրապարկում «հաղթողին»՝ որպես հաջորդ տարվա գլխավոր երանգ։
Կապույտի միանգամից 2 երանգ
Վառ ու դինամիկ կապո՞ւյտ, թե՞ նուրբ երկնագույն՝ ընտրությունը ձերն է: Ընդ որում ՝ երկու երանգն էլ ակտուալ է կրել մոնոխրոմ տարբերակով:
Կարմիրի երկու երանգ
Աշնանային սեզոնի ֆավորիտներից մեկը կարմիր total look-ն է: Հատկապես ակտուալ են բալագույնն ու վառ, հագեցած կարմիրը:
Նարնջագույն
Տաք, ամառային գույնը աշնանային զգեստապահարանում փորձարկումների մեծ հնարավորություն է տալիս: Այն կարելի է համարձակորեն համադրել ամենատարբեր երանգների ու պրինտների հետ: Ընդհանրապես, այս գույնն ընտրում են կրեատիվ կանայք:
Նուրբ կանաչ
Չգիտեմ՝ ինչ եք պատկերացնում նուրբ կանաչ ասելով, բայց ես նկատի ունեմ ավոկադոյի և կիտրոնի խառնուրդը, ստացվում է կանաչի շատ ինքնատիպ երանգ: Այն կարելի է համադրել նարնջագույնի, շագանակագույնի, դեղինի, ոսկեգույնի հետ, կամ կրել մոնոխրոմ տարբերակով:
Ամբողջությամբ՝ wnews.am