Հարսանեկան պարահանդեսային զգեստները գեղեցիկ են, բայց, թեև հարսանացուներից ոչ բոլորն են խոստովանում, շատ անհարմար են և հաճախ խոչնդոտում են երեկույթը լիովին վայելելուն՝ համեղ ընթրել, պարելուց՝ չընկնել և, որ ամենակարևորն է, շնչել: Եթե դուք այն հարսնացուներից եք, որոնք ցանկանում են համադրել դասականը՝ ընտրելով սպիտակ զգեստ, բայց և կողմ են հարմարավետությանը, ապա այս հրապրակումը կարող է օգտակար ոգեշնչումների աղբյուր լինել: Ներկայացնում ենք բլոգեր Միկա Ջիանելիի ինստագրամյան էջից մի քանի սպիտակ լուքեր, որոնք շատ գրավիչ են և կանացի, զերծ՝ ավելորդություններից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը