Բաղադրիչներ
- Կարտոֆիլ – 15 հատ
- Լցոն – 250 գ
- Սոխ – 1 հատ
- Տոմատի մածուկ՝ ըստ ցանկության
- Աղ՝ ըստ ցանկության
- Սև պղպեղ՝ ըստ ցանկության
- Թթվասեր – 50 գ
- Կարագ – 50 գ
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը մաքրել և միջուկը հեռացնել:
- Եփել՝ մինչև կիսաեփ վիճակը:
- Լցոնը խառնել մանրացված սոխի, աղի և պղպեղի հետ:
- Լցոնել կարտոֆիլները և շարել տապակի մեջ:
- Առանձին խառնել թթվասերը՝ համեմելով աղով և ավելացնելով մի փոքր ջուր և հալեցրած կարագ:
- Ստացված սոուսը լցնել կարտոֆիլների վրա, ցանկության դեպքում ավելացնել տոմատի մածուկ:
- Կարտոֆիլները տեղավորել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը