Ամերիկացի գիտնականները պարզել են, որ օրական ոչ մեծ քանակությամբ ընկուզեղենի գործածումը կարող Է նվազեցնել ճարպակալման զարգացման ռիսկը: Հետազոտության մամուլի տեղեկագիրը հրապարակված Է MedicalXpress-ի կայքում:
Այսպես, դրական արդյունքի համար բավական Է գործածել ընկուզեղենի օրական նորմայի կեսը, այսինքն՝ 14 գրամ: Նրանց թվում, ովքեր կանոնավոր կերպով օրական այդ քանակությամբ ընկույզներ են կերել, հինգ կիլոգրամից ավելի հավաքելու եւ ճարպակալմամբ հիվանդանալու ռիսկը նվազել Է 23 տոկոսով նրանց համեմատությամբ, ովքեր դա չեն արել:
Հետազոտությունն ընդգրկել Է գրեթե 300 հազար մարդու, որոնց վիճակը հսկել են ավելի քան 20 տարի: Գիտափորձի մասնակիցները տեղեկատվություն են տրամադրել իրենց քաշի, սննդաբաժնի, ալկոհոլի գործածման եւ ֆիզիկական ակտիվության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: