Volkswagen գերմանական ավտոարտադրողն սկսել Է սեփական արտադրության ակումուլյատորներ թողարկել Էլեկտրամոբիլների համար:
Փորձնական արտադրությունը, որը թողարկելու Է մարտկոցների ոչ մեծ խմբաքանակներ, գործարկվել Է սեպտեմբերի 23-ին Զալցգիտերում (Ստորին Սաքսոնիայի դաշնային երկրամաս): Այդ մասին հայտնել Է Deutsche Welle-ն:
Ընկերությունում հույս ունեն այդպիսով անհրաժեշտ փորձ կուտակել, որը թույլ կտա շվեդական Northvolt ընկերության հետ համատեղ ակումուլյատորների զանգվածային արտադրություն ծավալել: 2020 թվականին գործընկերները մտադիր են Ստորին Սաքսոնիայում սկսել 16 գիգավատտ միագումար հզորությամբ կուտակիչային մարտկոցների թողարկման ձեռնարկության կառուցումը:
Սպասվում Է, որ այն շահագործման կհանձնվի 2023 թվականի վերջին-2024 թվականի սկզբին: Volkswagen-ը մտադիր Է կուտակիչների արտադրության մեջ ընդհանուր առմամբ ներդնել ավելի քան 1 մլրդ եվրո: Ընկերությունն արդեն այս տարվա նոյեմբերին պլանավորում Է սկսել VW ID.3 առաջին սերիական ավտոմոբիլի թողարկումը, որին կհաջորդեն այլ մոդելներ:
Ինչպես սպասվում Է, տասը տարում կարող Է շուկա դուրս գալ մոտավորապես 70 տարբեր Էլեկտրամոբիլ, ինչը պահանջում Է մեծ քանակությամբ կուտակիչային մարտկոցներ, որոնք ընկերությունն առայժմ ձեռք Է բերում ասիական մատակարարներից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: