Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից.
«Տիգրան Մեծը սահմանել էր Տիխեի համապետական պաշտամունք։ Բախտի դիցուհին պատկերվում էր Անտիոքի ու Տիգրանակերտի դրամատներում հատվող արքայական դրամների վրա։ Տիգրանի երկրպագած Տիխեն՝ Բախտը (Ճակատագիրը), համարվում էր ամենազոր աստվածությունը՝ արդարացնելով ու փառաբանելով անհատի կամային սկզբունքի դերը։
Լուսանկարում պատկերված է Տիգրան Մեծի (Քա. 95-55) պատկերով արծաթե տետրադրախմա, որի դիմերեսին արքան է՝ թագով ու ապարոշով, իսկ դարձերեսին՝ ժայռին նստած Տիխե դիցուհին»: