Իտալացի նկարիչը դաշտում ստեղծել Է Գրետա Թունբերգի վիթխարի դիմանկարը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Իտալացի նկարիչը դաշտում ստեղծել Է Գրետա Թունբերգի վիթխարի դիմանկարը

Նկարիչ Դարիո Գամբարինն Իտալիայում տրակտորի միջոցով ստեղծել Է շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգի վիթխարի դիմանկարը դաշտում:

«Ամբողջ պերֆոմանսը շարունակվեց 9 – 10 ժամ՝ առանց ընդմիջման: Երբ ես նման դիմանկարներ եմ կատարում գետնին, կանգ առնել չի կարելի, որովհետեւ արեւից ամբողջը խունանում Է»,- պարզաբանել Է Գամբարինը: Աշխատանքը գնահատել կարելի Է թռչնի թռիչքի բարձրությունից: Նկարիչը պարզաբանել Է, որ դիմանկարը կատարել Է կլիմային նվիրված գագաթնաժողվի առթիվ, որը կայացել Է ՄԱԿ-ում Գլխավոր ասամբլեայի բացման նախօրյակին, որտեղ ելույթ Է ունեցել Գրետան:

Գամբարինը, որն արդեն իր նկարների անհատական ցուցահանդեսներ Է ունեցել, լանդշաֆտային արվեստի (լենդ-արտի) ստեղծագործությունների ստեղծմանը ձեռնամուխ Է եղել ավելի քան 10 տարի առաջ: Նա ինքն իր ստեղծագործությունները համարում Է «բնապահպանական» եւ «վաղանցիկ», քանի որ դրանք հարատեւ չեն, եւ, հետեւելով բնական ցիկլին, 7 – 10 օր հետո անհետանում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: