19-րդ դարի ամենահայտնի մարդկանց լուսանկարները
Ֆելիքս Նադարը 19-րդ դարի լեգենդար լուսանկարիչ է, ծաղրանկարիչ, օդապարիկավար: Նա աշխարհում առաջին աէրոլուսանկարների հեղինակն է: Նկարիչները, ովքեր Նադարի լուսանկարներից կտավներ են ստացել, նրան ասում էին լուսանկարչության Տիցիան: Նադարի աշխատանքներից մեզ են հասել Սառա Բերնարի, Ժորժ Սանդի, Շառլ Բոդլերի, Էժեն Դելակրուայի, Ալեքսանդր Դյումայի, Կլոդ Մոնեի, Ժյուլ Վեռնի, Իվան Տուրգենևի, Ալեքսանդր 3-րդի լուսանկարները: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:
Ալեքսանդր 3-րդը և Ժյուլ Վեռնը
Դերասանուհի Սառա Բերնարը
Նկարիչներ Գյուստավ Դորեն և Էդուարդ Մանեն
Ֆելիքս Նադարի իսկական անունը Ֆելիքս Տուրնաշոն է: Իր ակտիվ, ստեղծագործական և բուռն կենսակերպը ընկերներին ստիպեց նրան նադար կոչել, որը նշանակում է՝ հոլ:
Կոմպոզիտորներ Ֆերենց Լիստը և Կլոդ Դեբյուսին
Հետաքրքիրն այն է, որ Նադարը չի սիրել լուսանկարչությունը: Դրա պատճառը ըստ Նադարի այն էր, որ ժամանակակիցներից ով ասես չի զբաղվել այդ գործով: Ինքնահաստատման մոլուցքով տառապող շատ ֆրանսիացիներ ցանկացել են լուսանկարչությամբ անուն ձեռք բերել: Եվ տարօրինակ թող չթվա, որ այդ տեսակետը կենսունակ է մինչև հիմա…
Ֆելիքս Նադար. ինքնալուսանկար
Ռուս քաղաքական գործիչ Պյոտոր Կրոպոտկինը
Քանդակագործ Օգյուստ Ռոդենը
Այդուհանդերձ, Նադարը 1852 թ դառնում է ֆոտոստուդիայի համասեփականատեր: Ավելի ուշ նա իր սեփական ստուդիան է ունենում: Նրա մշտական հաճախորդներն են դառնում եվրոպական բոմոնդի հայտնի դեմքերը:
Կին գրող Ժորժ Սանդը
Կոմպոզիտորներ Հեկտոր Բեռլիոզը և Ջուզեպպե Վերդին
Իր աշխատանքներում Ֆելիքս Նադարը փորձել է փոխանցել ոչ միայն հերոսի արտաքինը, այլ նաև ներքին էությունը:
Ալեքսանդր Դյումա ավագը և բանաստեղծ Շառլ Բոդլերը
Մանրէաբան Լուի Պաստերը և գրող Վիկտոր Հյուգոն
Կենսաբան Իլյա Մլեչնիկովը
kulturologia.ru