Սեպտեմբերի 21-ին սարսափների հայր Ստիվեն Քինգը դարձավ 72 տարեկան: «Տարիքը պարզապես մի թիվ է»,-ասում է գրողի կերպարներից մեկը «Երջանկության երկիր» գրքով: Դիտելով, թե որքան շատ և արդյունավետորեն է նա աշխատում նոր գրքերի վրա, ինչպես է վայելում է կյանքը իր բոլոր դրսևորումներով՝ լինի դա կիթառ նվագել, թե ընտանեկան զբոսանքներ, դժվար է այս մտքի հետ չհամաձայնել:
Ստեղծագործության և գրելու հմտության մասին
«Երեխաներ, հորինվածքը ստի մեջ թաքնված ճշմարտությունն է, իսկ հորինվածքի ճշմարտությունը միանգամայն պարզ է. մոգություն գոյություն ունի»:
«Այն» վեպից
«Մի գաղափարը վառում է հազարավոր մոմեր»:
«Այն» վեպից
«Երբ խոսքը անցյալի մասին է, մենք բոլորս գրող ենք»:
«Երջանկության երկիր» գրքից
«Սա ընթերցող մարդկանց անեծքն է: Մենք կարող ենք գայթակղվել լավ պատմությունով ամենաանհարմար պահին»:
«11/22/63» գրքից
«Երբ ամեն ինչ չի ստացվում, հանձնվիր և գնա գրադարան»:
«11/22/63» գրքից
«Լավ վիպասանն իր հերոսներին չի տանում ինչ-որ ուղղությամբ, այլ հետևում է նրանց: Լավ վիպասանն իրադարձություններ չի ստեղծում, այլ նա նկատում է, թե ինչպես են դրանք պատահում, և հետո գրում է իր տեսածը»:
«Ով գտել է, վերցնում է իրեն» գրքից
«Լավ գրողի հիմնական կանոնը՝շատ կարդալ, շատ գրել»:
«Ինչպես գրել գրքից» ինքնակենսագրականից
«Գիրքը պետք է նման լինի չբացահայտված հողերի նման: Անցեք այն առանց քարտեզի: Ուսումնասիրեք այն և կազմեք ձեր սեփական քարտեզը»:
«Սիրտը Ատլանդիտայում» ժողովածուից
«Գաղափարը մրսածության նման է: Վաղ թե ուշ ինչ-որ մեկը կվարակվի»:
«Գմբեթի տակ» գրքից
«Մենք գրողներ ենք, ուստի երբեք չենք հարցնում միմյանց, թե որտեղից ենք մենք գաղափարներ ստանում: Մենք գիտենք, որ չգիտենք»:
«Ինչպես գրել գրքից» ինքնակենսագրականից
«Ձեռքդ վերցրած յուրաքանչյուր գիրք տալիս է դաս, և շատ հաճախ վատ գիրքը կարող է ավելին սովորեցնել, քան լավը»:
«Ինչպես գրել գրքից» ինքնակենսագրականից
Դրական մտածողության մասին
«Եթե սկսում ես գործ, ապա արա դա մանրակրկտորեն, կամ մի վերցրու ընդհանրապես»:
«Բժիշկ քուն» գրքից
«Ցանկացած ժպիտ ավելի լավն է, քան դրա բացակայությունը»:
«Կատուն՝ դժոխքից» պատմվածքից
«Ոչ բոլոր նավերն են, որ նավարկում են խավարում՝ առանց տեսնելու լուսաբացը: Եթե կյանքը ինչ-որ բան է սովորեցնում, ապա սովորեցնում է, որ այդքան շատ ուրախ ավարտներ կան …»:
«Այն» վեպից
«Թող լինի այն, ինչ կլինի: Պարզապես հիշիր: Դու պետք է հետևես քո սրտի կանչին»:
«Տնային կենդանիների գերեզմանը» վեպից
«5 րոպեանոց ճակատամարտերը ծնում են դարերով ապրող լեգենդներ»:
«Մութ աշտարակը» վեպից
«Գուցե կան փերիներ, էլֆեր, բայց հիշիր, որ Աստված օգնում է նրանց, ովքեր իրենք իրենց են օգնում»:
«Միզերի» վեպից
Սիրարփի Աղաբաբյան