Սթիվ Ջոբսի 20  գլխավոր մտքերը
Advertisement 1000 x 90

Սթիվ Ջոբսի 20  գլխավոր մտքերը

Սթիվ Ջոբսը մեր ժամանակի հայտնի կորպորացիաների՝ Apple-ի և Pixar-ի համահիմնադիրն է: Տաղանդավոր ինժեներ, փայլուն գործարար և իրական աշխատասեր: Նա ուներ աշխարհի մասին  հատուկ տեսակետ և տարբերվող իդեալներ, որոնք օգնեցին նրան հասնել անհավատալի հաջողության: Աշխարհը դարձել է ավելի կատարյալ՝ շնորհիվ Սթիվի:

Չնայած այն բանին, որ մենք հիշում ենք Սթիվ Ջոբսի աշխատանքը, խոսելու արվեստը նրա տաղանդներից մեկն էր: Նա գիտեր, թե ինչպես է պետք անել, որ մարդիկ լսեն իրեն: Խոսքը ոչ միայն լավ հռետորության, այլև խորն իմաստի մասին է:

Սթիվ Ջոբսի խոսքերը ոգեշնչման անսպառ  աղբյուր և մոտիվացիա են:

«Շատերը չեն կարող պարծենալ  բազմազան փորձառությամբ: Կյանքի գրաֆիկի վրա բավարար կոորդինատներ չկան, որպեսզի միացնենք դրանք՝ դնելով շարժման ճիշտ ուղու վրա: Շատերը չեն տեսնում խնդիրն իր բազմազանության մեջ, ուստի դրանց լուծումները շատ պարզունակ են: Մարդու մշակույթն ավելի բարձր է, ինչը թույլ է տալիս նրան ավելի շատ օգտագործել մարդկային փորձը»:

Wired, փետրվար,1996 թվական

«Համակարգիչն ամենահիանալի գործիքն է, որ ես երբևէ հանդիպել եմ: Այն մեր գիտակցության հեծանիվն է»:
Memory & Imagination, 1990 թվական

«Ես իսկապես հարգում եմ աստիճանական վերափոխումները և փորձում եմ իմ կյանքում նման բան անել, բայց ինձ միշտ գրավում են հեղափոխական փոփոխությունները: Քանի որ դրանք ավելի բարդ են: Դրանք զգացմունքային առումով ավելի ինտենսիվ են: Եվ նման փոփոխությունների ժամանակ դու միշտ անցնում ես  մի ժամանակաշրջանով, երբ բոլորն ասում են, որ ոչինչ չի ստացվի»:

Rolling Stone, 16 հունիսի 1994 թվական

«Լավ գովազդը միայն կրթում է մարդկանց: Անհնար է հիմարացնել մարդկանց այս բիզնեսում: Ապրանքները խոսում են ամեն ինչի փոխարեն»:

Playboy, փետրվար,1985 թվական
«Այն ամենը, ինչ մենք մեզնից ներկայացնում ենք, մեր գաղափարներն ու մեր մարդիկ են: Ընկերությունում միայն փայլուն խելացի մարդիկ են ստիպում  մեզ արթնանալ առավոտյան և գնալ աշխատանքի: Ես միշտ հավատացել եմ, որ աշխատողների ճիշտ ընտրությունը ցանկացած բիզնեսում հաջողության բանալին է»:

D5 Conference: All Things Digital, 30 մայիսի, 2007 թվական

«Տարիների ընթացքում ես դադարել եմ գնել շատ բաներ, քանի որ դրանք ինձ համար դարձել են անիմաստ»:

The Independent, 29 հոկտեմբերի, 2005 թվական

«Երբ սկսում եք խնդիրը լուծել, նախ մտքում հայտնվում են շատ բարդ տարբերակներ: Շատերը դրանից հետո հրաժարվում են լուծել խնդիրը: Բայց եթե շարունակեք մտածել հետագայի մասին, եթե դուք խորապես հասկանաք խնդիրը, եթե շերտ առ շերտ հեռացնեք կեղևը, կարծես մաքրում եք սոխ, ապա կգտնեք  առավել էլեգանտ և  պարզ լուծում: Մարդկանց մեծամասնությունը պարզապես բավարար ժամանակ կամ էներգիա չունի դրա համար: Մենք մեր հաճախորդներին համարում ենք խելացի մարդիկ, նրանք կարիքն ունեն այն ամենի, ինչը մտածվում է ամենայն մանրամասնությամբ»:

Softpedia.com, 4 նոյեմբերի, 2006 թվական
«Անցած ճանապարհը հենց պարգևատրումն է»:
Folklore.org,
հունվար, 1983 թվական

«Երբ ընկերություններն աճում են բազմամիլիոնանոց կորպորացիաների, նրանք կորցնում են իրենց գաղափարախոսությունը: Ընկերությունների ղեկավարների և աշխատակիցների միջև առաջանում է հաստ պատնեշ: Այսպիսով, ապրանքի հետ կապը և դրա վրա աշխատելու կիրքը կորչում է: Եվ ստեղծողները՝ միակները, ովքեր իրոք թքած չունեն իրենց ապրանքի վրա,  պետք է համոզեն ղեկավարներին հինգ մակարդակի, որ նրանք անում են այն, ինչ  անհրաժեշտ է»:

Playboy, փետրվար, 1985 թվական

«Ես չեմ ձգտում մարդկանց համար գրավիչ լինել: Իմ գործն այն է, որ նրանք ավելի լավը լինեն»:

CNNMoney.com. Fortune, փետրվար, 2008 թվական

«Նպատակը տարածք է, որը կարիք ունի վերանորոգման կամ վերակառուցման, բայց ունի շատ ամուր հիմք: Պատրաստ եմ քանդել պատեր, կառուցել կամուրջներ և տեղադրել լուսավորություն: Իմ մեջքի հետևում մեծ փորձառությունն է, խելագար էներգիան: Չեմ վախենում սկսել զրոյից: Իմ օգտակար հատկություններից է ելույթ ունենալու փորձառությունը: Կարողանում եմ ոգեշնչել մարդկանց և օգնել նրանց ստեղծել ինչ-որ հանճարեղ բան»:

Սթիվ Ջոբսի ինքնակենսագրականից

«Բոլոր դժվարություններից կարող եք պարզապես խենթանալ: Կա բավականաչափ հոգս՝ ինչպես աշխատանքում, այնպես էլ՝ անձնական կյանքում, ոմանք նաև երեխաներ ունեն: Այս խարդախ հասարակության մեջ մենք միշտ  անհանգստանում ենք ինչ-որ բանի համար, և մեր անհանգստությունը մեծանում է ամբողջ ժամանակի ընթացքում, այն երբեք չի նվազում: Այլ բանի ժամանակ  այլևս չկա: Մենք նույնիսկ ժամանակ չունենք, որպեսզի ուսումնասիրենք այն ամենը, ինչ կա մեզ շրջապատող ամենօրյա կյանքում: Ժամանակ չունենք՝ պարզելու, թե ինչպես է լվացքի մեքենան կամ նոր հեռախոսն աշխատում, բայց դրանք դառնում են ավելի ու ավելի բարդ»:

The Independent, 29 հոկտեմբերի, 2005 թվական

«Ինձ համար կարևոր չէ դառնալ գերեզմանատան ամենահարուստ մարդը: Գնալ քնելու և մտածել, որ այսօր դու հրաշք ես գործել. սա է ինձ համար ամենակարևորը»:

The Wall Street Journal, 1993
թվական

«Ավելի լավ է հայտնագործել վաղվա օրը, քան մտածել, որ երեկ ինչ-որ բան այն չէր:

D5 Conference: All Things Digital, 2007 թվական

«Իմ բիզնեսի մոդելը The Beatles խումբն է: 4 տղա, որոնք պահում էին մեկը մյուսին: Նրանք հավասարակշռում էին իրար, իսկ արդյունքը եղավ ավելի մեծ, քան թվերը: Այդպիսին, ըստ իս, պետք է լինի բիզնեսը: Մեծ գործերը երբեք չեն իրականացվում միայնակ, դրանք մեծ աշխատանքի արդյունք են»:

60 Minutes, 2003 թվական

«Երբ ես դարձա 23 տարեկան, ես արդեն ունեի 1 միլիոն դոլարից ավելի: 24 տարեկանում՝ 10 միլիոնից ավելի, իսկ 25 տարեկանում՝100 միլիոնից ավելի: Բայց դա երբեք ոչ մի նշանակություն չի ունեցել, քանի որ ես ոչինչ չեմ արել գումարի համար»:

Triumph of the Nerds, PBS, 1996 թվական

«Մեզ շատ ժամանակ տրված չէ, որ փորձենք ապրել ուրիշի կյանքով: Մի հավատացեք դոգմաներին. Դուք չեք կարող ապրել՝ հենվելով միայն այն բանի վրա, ինչ ուրիշները մտածել են: Ոչ մի դեպքում ուրիշների կարծիքները չպետք է խեղդեն ձեր ներքին ձայնը: Եվ, որ ամենակարևորն է`քաջություն ունենալ, որ հետևեք ձեր սրտին և ձեր ինտուիցիային»:

Ելույթ Սթենֆորդի համալսարանում, 2005 թվական

«Apple-ից պաշտոնաթողությունն ինձ համար լավագույն բանն է եղել կյանքում: Հաջողության բեռը փոխարինվել է սկսնակի շարժունությամբ, ով համոզված չէ  ոչ մի բանում: Ես ստացա ազատություն, որը թույլ տվեց ինձ մտնել կյանքի առավել ստեղծագործական ակտիվ շրջաններից մեկը»:

Ելույթ Սթենֆորդի համալսարանում, 2005 թվական

«Փոքր տարիքում հարևան փողոցի տղան ուներ Volkswagen Beetle մեքենա: Նա երազում էր դրանից ստեղծել Porsche: Տղան ծախսում էր իր ողջ գումարն ու ժամանակը մեքենայի աքսեսուարներ գնելու համար: Դա օգնում էր, որ մեքենայի ձայնը և տեսքը լավը լինեն:  Բայց երբ նա վերջացրեց, նրա մոտ չստացվեց Porsche: Դա պարզապես աղմկոտ և տգեղ Volkswagen Beetle էր»:

Fortune, նոյեմբեր, 1998 թվական

«Հասկացեք, թե ինչ եք դուք սիրում: Դա այնքան ուղիղ կապ ունի ձեր աշխատանքի հետ, որքան ձեր անձնական կյանքը: Աշխատանքը զբաղեցնում է ձեր կյանքի մեծ մասը, իսկ ինքնահարգանքի միակ ճանապարհը ջանքեր պահանջող բան անելն է: Իսկ նման աշխատանք անելու միակ միջոցը սիրելն է այն, ինչ անում եք»:

Ելույթ Սթենֆորդի համալսարանում,  2005 թվական

Սիրարփի Աղաբաբյան