Էլզա Հոսկը միշտ անթերի տեսք ունի ինչպես երեկոյան զգեստներով, այնպես էլ casual ոճի հանդերձանքով: Այս անգամ մոդելը ցույց է տվել իր 5 միլիոն հետևորդներին՝ ինչպես կրել Acne Studios նորաձևության տան մոխրագույն ասիմետրիկ կոստյումը:
30-ամյա գեղեցկուհին ամպամած Փարիզում զբոսնելու համար ընտրել է գծավոր կոստյում և կարճ, լայնափեշ տաբատ: Նորաձև կերպարը Էլզան ամբողջացրել է Vans սպորտային կոշիկներով և Chanel պայուսակով, իսկ դիմահարդարման փոխարեն մոդելը նախընտրել է արևապաշտպան ակնոցներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը