Բաղադրիչներ
- Բեկոն – 10 գ
- Սպիտակ հաց
- Պանիր – 20 գ
- Լոլիկ – 1 հատ
- Մայոնեզ – 1 ճ/գ
- Կարագ – 10 գ
- Ձու – 1 հատ
Պատրաստման եղանակը
- Բեկոնի բարակ շերտերը տապակել:
- Հացը տաքացնել: Մի շերտի վրա մայոնեզ քսել, մյուսի կեսի վրա դնել պանիրը, լոլիկի շերտերը և բեկոնը:
- Զուգահեռաբար ձվածեղ պատրաստել: Պետք է ստացվի միջին փափկության դեղնուց:
- Ձվածեղը դնել բեկոնի վրա, ծածկել հացի շերտով և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը