Բաղադրիչներ
- Սեխ – 2 հատ (զուտ քաշը՝ 2 կգ)
- Կիտրոն – 2 հատ
- Շաքարավազ – 1 կգ
Պատրաստման եղանակը
- Մեկ կիտրոնի հյութը քամել, երկրորդի կեղևը հեռացնել և կտրատել:
- Սեխը մաքրել կեղևից և կորիզներից, կտրատել:
- Սեխը և կիտրոնը միացնել և հարել բլենդերով:
- Զանգվածի վրա շաքարավազ լցնել և 30 րոպե թողնել:
- Կաթսան դնել գազօջախին, ավելացնել կիտրոնի հյութը և եփել ցածր կրակի վրա՝ 30 րոպե անընդհատ խառնելով:
- Սառեցնել ջեմը և լցնել բանկաների մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը