Ճարպակալման գլոբալ ճգնաժամը նպաստում է երեխաների շրջանում զարկերակային ճնշման բարձրացմանը
Advertisement 1000 x 90

Ճարպակալման գլոբալ ճգնաժամը նպաստում է երեխաների շրջանում զարկերակային ճնշման բարձրացմանը

Ճարպակալման գլոբալ ճգնաժամը նպաստում է 6 տարեկան երեխաների շրջանում զարկերակային ճնշման բարձրացմանը: Ըստ պարբերական ամփոփմամբ հետազոտության և 47 հոդվածների մեթա անալիզի՝ 1994-2018 թվականներին մանկական հիպերտոնիայի տարածվածությունն աճել է:

JAMA Paediatrics ամսագրում հրապարակված հետազոտության մեջ նշվում է, որ սա կապված է մարմնի զանգվածի ավելի բարձր ինդեքսի հետ: Հետազոտողների գնահատմամբ՝ 19 տարեկան և փոքր երիտասարդների 4 տոկոսը տառապում է հիպերտոնիայով:

2015 թվականին մանկական հիպերտոնիայի տարածվածությունը տատանվում էր 6 տարեկան երեխաների շրջանում 4,32 տոկոսից մինչև 19 տարեկան երիտասարդների շրջանում 3,28 տոկոս:

Այս ցուցանիշը 7,89 տոկոսի է հասել 14 տարեկանների շրջանում:

Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ մանկական հիպերտոնիան ընդհանրապես բնակչության շրջանում ավելի տարածված երևույթ է դառնում, ինչը լուրջ խնդիր է ամբողջ շխարհում հանրային առողջապահության համար:

Հետազոտության հեղինակները, սակայն, խոստովանում են, որ դեռևս անհրաժեշտ են երեխաների շրջանում հիպերտոնիայի ավելի որակյալ համաճարակաբանական հետազոտություններ:

med.news.am