Սելֆիտիսը՝ նոր հիվանդություն. ամերիկացի հոգեբույժները պաշտոնապես հաստատել են, որ «սելֆի»-ն հոգեկան շեղում է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սելֆիտիսը՝ նոր հիվանդություն. ամերիկացի հոգեբույժները պաշտոնապես հաստատել են, որ «սելֆի»-ն հոգեկան շեղում է

Ամերիկայի հոգեբույժների ասոցիացիան հաստատել է, որ մշտապես ինքնալուսանկարման ցանկությունը հոգեկան շեղում է:

Հիվանդությունը կոչվում է սելֆիտիս: Սեփական անձի թերագնահատումը, ինքնագնահատականի և ինքնասիրության բացը անհատը փորձում է լրացնել անընդհատ սելֆիներով, դրանք համացանցում զետեղելով: Հիվանդություն է: Արդյո՞ք անբուժելի…

Ըստ ասոցիացիայի, գոյություն ունի շեղման երեք մակարդակ. օրը 3 անգամ սելֆի – սելֆիտիսի սահմանային վիճակ, սուր սելֆիտիս – 3 լուսանկարից սկսած, որոնք անընդհատ զետեղվում են համացանցում, քրոնիկական սելֆիտիս – չվերահսկվող սելֆի, անհատն անընդհատ, առանց ժամանակագրության, առանց հստակ դադարների, ունենում է ցանկություն՝ ինքն իրեն լուսանկարելու և համացանցում զետեղելու, օրը 6 անգամից ոչ պակաս:

Բացի այդ, պարզ է դարձել նաև, որ եթե մարդը լուսանկարներ է (սելֆի) հրապարակում մարզադահլիճից կամ առավոտյան վազքից, տառապում է լուրջ հիվանդությամբ՝ նարցիսությամբ:

cluber.com.ua

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը