Դդմի կորիզները՝ ճճվակրության դեմ
Advertisement 1000 x 90

Դդմի կորիզները՝ ճճվակրության դեմ

Դդմի կորիզներն օժտված են բուժիչ հատկություններով: Դրանց բուժական նպատակներով կիրառության մասին հայտնի է եռ հնագույն շրջաններից և տարածված է շատ ազգերի մոտ, ինչպես, օրինակ, Չինաստանում, որոնց հնագույն բժշկությունը համարվում է ամենաիմաստունն ու արդյունավետը:

Դդմի կորիզներն ունեն հակաբորբոքային ազդեցություն՝ հատկապես պրոստատի և միզուղիների բուժման դեպքում:

Հիշեցում.

Դդմի աղի և բոված սերմերը բուժական և սննդարար հատկություններ չունեն:

Դդմի կորիզի յուղն իր բաղադրությամբ համեմատվում է ձիթապպտղի յուղի հետ։

Բարձր ճնշում։

Կորիզները հարուստ են կալիումով, որը մեծ դեր է խաղում զարկերակային ճնշումը վերահսկելու մեջ:

Մաշկ, մազեր, տեսողություն։

Դդմի կորիզների սերմերը շատ հարուստ են Е վիտամինով, որը հիանալի կերպով պայքարում է մաշկի ծերացման դեմ, վերականգնում բջիջները: Այս սերմերը հարուստ են նաև վիտամին А-ով, որի շնորհիվ կանխում է աչքի հիվանդությունները, ինչպիսիք են կատարակտը և դեղին բծերի դեգեներացիան:

Պրոստատ։

Համարվում է բուժման բնական մեթոդներից մեկը, որը կանխարգելում է պրոստատի և միզուղիների խնդիրը:

Բաղադրատոմս՝ պրոստատի բուժաման համար։

150 գր դդմի սերմերը (թարմ, հում վիճակում) ավելացնել 1 լիտր ֆիլտրված ջրի մեջ և 20 րոպե եռացնել:

Թողեք զովանա և ընդունեք:

Խմեք 1 բաժակից օրական երեք անգամ:

Դդմի օշարակ՝ ասթմայի, հազի և բրոնխիտի բուժման համար

Բաղադրիչներ

60 գր դդմի կորիզ
2 ճ/գ բնական մեղր
200 մ/լ մաքուր ջուր
20 կաթիլ պրոպոլիսի սպիրտային լուծույթ
Բլենդերով խառնեք այս բոլոր բաղադրիչները, մինչև կստանաք միաձույլ զանգված:

Ընդունեք օրական մեկակական թ/գ 5 անգամից:

Այն թույլ է տրվում օգտագործել 2 տարեկանից բարձր երեխաներին, սակայն չափաբաժինը պետք է քչացվի կիսով չափ՝ 2-7 տարեկանների համար:

goodinfo.am