Հայաստանի հանրային ռադիոն այս տարի`սեպտեմբերի 1-ին նշեց իր 92-ամյա տարեդարձը: Գրեթե մեկդարյա պատմություն ունեցող մեր ազգային ռադիոկայանն այսօր հագեցած է ամենաժամանակակից ու երիտասարդ տեխնիկական միջոցներով և ունի բազմահազարանոց ունկնդիրների բանակ, որոնք իրենց առավոտը չեն պատկերացնում առանց Հանրային ռադիոյի…
Իսկ ե՞րբ է ստեղծվել Հանրային ռադիոն, ի՞նչ պայմաններում են աշխատել խորհրդային իշխանությունների ժամանակ, ինչ գանձեր կան պահպանված ռադիոտան ոսկե ֆոնդում: Այս հոդվածով կանդրադառնանք Հայաստանի Հանրապետության Հանրային ռադիոյի պատմությանը:
Այսպես, Երևա՜նն է խոսում…
1. Հանրապետական նշանակության առաջին ռադիոկայանը տեղակայվել է Երկաթուղային Կայարանի վարչական շենքում, և 1926 թվականի սեպտեմպշբերի 1-ին հեռարձակել է 25 րոպե տևողությամբ առաջին փորձնական ռադիոհաղորդումը: Ականատեսները վկայում են, որ հաղորդավար Սուրեն Քանանյանը, ընդմիջելով երաժշտությունը, բարձր կանչել է՝ «Լսեցե՛ք, լսեցե՛ք, խոսում է Երևանի լայնահաղորդ կայանը»…
2. Իսկ այսօր հեռարձակումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով՝ տարբեր հաճախականությամբ: Հետաքրքրական է, որ փորձնական առաջին հաղորդումներն իրականացնելու համար կազմակերպիչները շրջում էին Երևանով մեկ՝ փնտրելով հայտնի երգիչ-երգչուհիների՝ ռադիոկայան հրավիրելու համար:
3. Տրամադրված 700 ռուբլով Ռադիոն տեղակայվեց մերօրյա «Երևան Գրանդ Հոթել» հյուրանոցի 4-րդ հարկ՝ այն ժամանակվա «Ինտուրիստ» հյուրանոց: Այնտեղ հատկացված 4 սենյակներում Երևանի ռադիոն շարունակեց իր գործունեությունը։
4. 1934թ.-ի մայիսի 1-ին Երևանի Լենինի հրապարակից՝ այժմյան Հանրապետության, թողարկվեց առաջին ուղիղ ռեպորտաժը, որը վարեց Եղիշե Հովհաննիսյանը: Ռադիոյի լուրերն ու իրադարձությունները խստիվ վերահսկվում էին պետանվտանգության աշխատակիցների կողմից:
5. Հայրենական պատերազմի սկսելու գույժը Հանրային ռադիոն հայտատարեց 1941 թվականի հունիսի 22-ին՝ ժամը 12-ին, իսկ այդքան սպասված խաղաղության ավետիսը ռադիոն հայտարարեց 1945 թվականի մայիսի 2-ին ժամը 14.15-ին. «…խորհրդային զորքերը գրավեցին հիտլերյան Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը…»:
6. Իսկ սփյուռքում սփռված մեր հայրենակիցների համար առաջին հաղորդումը եթեր հեռարձակվելց 1947 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին:
7. 1957 թվականին շահագործման է հանձնվել Ռադիոտան նոր շենքը և 1962 թվականաին հանրապետության բոլոր բնակավայրերը լիովին ռադիոֆիկացվել են:
8. 1965 թվականին հիմնադրվել է ֆոնդային ձայնագրությունների խմբագրությունը՝ հեղինակային կատարումների և ռադիոբեմադրությունների ձայնագրությունների համար:
9. Ներկայումս ռադիոյի ոսկե ֆոնդում պահպանվում են 150 ժամ տևողությամբ 20 հազար հեղինակային երաժշտական կատարումներ, գրական ու թատերական ռադիոներկայացումներ, ասմունքներ, գրական հաղորդումներ: Հանրային ռադիոն իրականցնում է 14 լեզվով օրական 50 ժամ տևողությամբ հաղորդումներ՝ համաշխարհային սփռումով:
10. Միակ պետական ռադիոն է, որ ունի հաղորդումներ քրդերենով, իսկ Հանրային ռադիոյի կայքն աշխատում է 8 լեզուներով։