Կա մի անբացատրելի խորհրդավոր ուժ, որը ներթափանցում է ամեն ինչի մեջ: Զգում եմ դա, բայց չեմ տեսնում: Հենց այդ անտեսանելի ուժն է ստիպում զգալ, թեեւ դրա գոյությունը հնարավոր չէ ապացուցել։ Արմատապես տարբերվում է այն ամենից, ինչը ես ընկալում եմ զգայարանների միջոցով: Այս ուժը գերազանցում է զգացմունքները:
Մահաթմա Գանդիի ամենահայտնի ճառերից մեկն է՝ Աստծո գոյության մասին, այժմ հայրենիքում հենց նրա անունն են անսահման ակնածանքով է արտաբերում, այդկերպ վերաբերվում են միայն սրբերին: Սերնդակիցները նրան «մարդկության խիղճ» էին կոչում, մարգարե ու սուրբ անվանում, բայց նախ նրա կերպարի մեջ Հնդկաստանի հոգևոր առաջնորդ էին տեսնում:
Լինելով Մեծ Բրիտանիայից Հնդկաստանի անկախացման շարժման գաղափարախոսն ու ղեկավարներից մեկը, ազգի հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդին քայլեց, քայլելով ամբողջ կյանքում պայքարեց երկիրը բզկտող կրոնական պառակտման, բռնության դեմ, որին կյանքի վերջում զոհ գնաց նաև ինքը:
Սաթյագրահան՝ Մահաթմա Գանդիի բռնությունից զերծ փիլիսոփայությունը ազդեց խաղաղ փոփոխությունների կողմնակիցների շարժման վրա ամբողջ աշխարհում, Գանդիի «ոչ բռնությանը» փիլիսոփայական մոտեցումը խորը ազդեցություն ունեցավ ինչպես ազգային եւ միջազգային շարժումների կողմնակիցների եւ առաջնորդների հոգեբանության ու գործելակերպի այնպես էլ մարդկանց աշխարհայացքի, մտածելակերպի վրա ընդհանրապես:
2007 թ․-ի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 2-ը հռչակել է Բռնության դեմ պայքարի միջազգային օր, այս օրն է ծնվել Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդ Մահաթմա Գանդին։
Այս տարի մեծ փիլիսոփայի 150–ամյակը նշվում է յուրահատուկ կերպով, ավանդական միջոցառումներին գումարվել է համաշխարհային քայլերթը։ Այն մեկնարկել է հոկտեմբերի երկուսին ՝ Նյու Դելիից՝ այն վայրից որտեղ վախճանվել է Մահաթմա Գանդին՝ նրա իսկ կարգախոսով՝ Jai Jagat Փառք աշխարհին:
Գանդիի գաղափարախոսության կրողներն ու տարածողները այս պահին դեռ քայլում եմ Հնդկաստանով, քալելու են ուղիղ մեկ տարի մինչև հասնեն Եվրոպայի սիրտ՝ Ժնև, անցնելու են Նեպալով, Բանգլադեշով, արևելյան պետություններով, Սև ծովով կանցնեն Եվրոպա, այդ ընթացքում ունեն հարավկովկայսան երկու հանգրվան՝ Հայաստանն ու Վրաստանը։