Սեքսուալ զարգացման փուլերը. Ֆրեյդ. vnews.am
Advertisement 1000 x 90

Սեքսուալ զարգացման փուլերը. Ֆրեյդ. vnews.am

Գաղտնիք չէ, որ 20-րդ դարի առաջին կեսին Զիգմունդ Ֆրեյդն իր հոգեվերլուծությամբ բառացիորեն պայթեցրեց այդ ժամանակների ողջ գիտական միջավայրը: Նրա հոգեվերլուծությունը շատ ավելի լայն է, քան սոսկ սեքսոլոգիական խնդիրների վերծանում:

Սեքսուալությունն ըստ Ֆրեյդի

Ըստ Ֆրեյդի տեսության, ամբողջ հոգեբանական էներգիայի սկզբնաղբյուրը սեռական ցանկությունն է կամ «լիբիդոն»: Նրա խոսքերով ամեն տեսակ սեր հենց սեռական սերն է: Անգամ այնպիսի ասեքսուալ սերերի հիմքում, ինչպիսիք են սերը մայրիկի, հայրիկի, ընտանիքի կամ ընկերոջ հանդեպ, նույնպես ընկած են առաջնային սեռական ինստինկտները:

Սեքսուալ զարգացման փուլերը

Գիտական հետազոտությունների արդյունքում Ֆրեյդը եկել է այն եզրահանգման, որ մարդու մարմինն ունի մի քանի էրոգեն հատված: Այստեղ մեծ նշանակություն ունի նաև տվյալ մարդու տարիքային պատկանելիությունը: Այսպիսով Ֆրեյդն առանձնացրել է մարդու սեքսուալ զարգացման հետևյալ փուլերը՝

  • Առաջին փուլ/ Օրալ

Խոսքը կյանքի առաջին 1 տարվա մասին է, երբ բերանը հանդիսանում է երեխայի հաճույք ստանալու հիմնական օրգանը: Օրալ փուլի առաջին օբյեկտը մոր կուրծքն է, ինչն էլ բավարարում է երեխայի սննդային կարիքները:

Ըստ Ֆրեյդի՝ բերանի հատվածը մնում է կարևոր էրոգեն մաս հետագա կյանքի ընթացքում և երբեմն դրսևորվում շատակերության, ծխելու, եղունգները կրծելու սովորության մեջ: Ֆրեյդն ասում է, որ օրալ ֆիքսվածությամբ մարդը ընդունակ չէ գումար կուտակել:

  • Երկրորդ փուլ/ Անալ

-ից 3 տարեկանն ընկած ժամանակահատվածն է: Այս շրջանում երեխան մեծ հետաքրքրություն է ցուցաբերում դեֆեկացիայի հանդեպ, այս գործընթացի կառավարումը երեխային զգայական հաճույք է պատճառում: Հենց այս փուլում է երեխան մաքրասիրություն սովորում, ձեռք բերում կարիքները զսպելու և ավելի ուշ պետքարան գնալու ունակություն: Այս տարիքում երեխայի հանդեպ  ծնողների անադեկվատ, չափազանց մեծ պահանջները երեխայի օրգանիզմի «բողոքի» պատճառ են դառնում, ինչն էլ արտահայտվում է կամ փորկապությամբ,  կամ վատ նյութափոխանակությամբ ու լուծով: Այս ռեակցիաները հետագայում վերափոխվում են բնավորության գծերի՝ համառության և ագահության կամ անհանգստության և իմպուլսիվության:

  • Երրորդ փուլ/ Ֆալլիկ

3.5-ից 6 տարեկանն ընկած ժամանակահատվածն է, երբ երեխան արդեն սկսում է ուսումնասիրել իր մարմինը, նայել և ձեռք տալ իր սեռական օրգաններին: Առաջանում է սեռերի հարաբերությունների հանդեպ հետաքրքրություն, որոշակի հակվածություն հակառակ սեռի ծնողի հանդեպ և նույնականացում իր սեռի ծնողի հանդեպ:

Տղաների մոտ ենթագիտակցական ցանկություն է առաջանում մորը տիրանալու, որպես իր ցանկության խոչընդոտ երեխան ընկալում է իր հորը: Մտնելով այս անգիտակցական մրցակցության մեջ տղա երեխայի մոտ կաստրացիայի վախ է առաջանում, որպես հոր հետ մրցակցության մեջ պարտության արդյունք: Արդեն 5-6 տարեկանում երեխան հաղթահարում է իր ամբիվալենտ զգացմունքները ծնողների հանդեպ: Տղա երեխան սկսում է կրկնօրինակ հորը:

Ֆալլիկ տիպի մարդիկ չափազանց ազատ են իրենց պահում, անտեսում են վարվեցողության կանոններն ու նորմերը:

  • Չորորդ փուլ/ Լատենտ

6-ից 12 տարեկանն ընկած շրջանն է: Սա մարդու ցածր սեռական հետաքրքրվածության շրջանն է, երբ սեքսուալ նպատակներից շեղված էներգիան ուղվում է ուսմանը, ընկերական կապերի ձևավորմանը:

  • Հինգերորդ փուլ/ Սեռական

Այն սկսվում է սեռական հասունացման պահից: Այս փուլում արդեն լիբիդոն արթնանում է նոր տեսքով և փնտրում ինքնադրսևորում փնտրում հենց սեռական հարաբերությունների մեջ: Եթե ինչ-որ պատճառով դա տեղի չի ունենում, ապա սեքսուալ զարգացումը մարդու մոտ վերսկսվում է առաջին փուլից:

vnews.am