Բաղադրիչներ
- Քենիական լոբի – 25 գ
- Կանաչ ոլոռ – 20 գ
- Ծնեբեկ – 20 գ
- Դդմիկ – 15 գ
- Ավոկադո – 25 գ
- Վարունգ – 20 գ
- Արտիճուկ – 20 գ
- Ձիթապտուղ – 20 գ
- Մատղաշ սպանախ – 20 գ
- Դիժոնյան մանանեխ – 10 գ
- Խնձորի քացախ – 5 գ
- Ձիթապտղի յուղ – 20 մլ
- Օրեգանո – 2 գ
- Ռեհան – 2 գ
- Մաղադանոս – 2 գ
- Սխտոր – 2 գ
Պատրաստման եղանակը
- Կանաչիները, սխտորը մանրացնել: Խառնել մյուս բաղադրիչների հետ:
- Քենիական լոբին և ծնեբեկը խաշել: Կանաչ ոլոռը լցնել եռացրած ջրի մեջ: Ավոկադոն մաքրել և խոշոր կտրատել:
- Բաղադրիչները շրջանաձև շարել տարայի մեջ, սոուսը մատուցել առանձին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը