Բաղադրիչներ
- Տորտիլյաներ – 6 հատ
- Հավի փափկամիս – 600 գ
- Բրինձ – 200 գ
- Լոլիկ – 4 հատ
- Սոխ – 2 հատ
- Քաղցր պղպեղ – 3 հատ
- Կանաչի – 100 գ
- Պանիր – 150 գ
- Կետչուպ – 100 գ
Պատրաստման եղանակը
- Հավը մանր կտրատել և մոտ 10 րոպե տապակել բուսայուղի մեջ՝ անընդհատ խառնելով, աղ և պղպեղ ցանել: Ավելացնել կտրատած լոլիկ, սոխ, քաղցր պղպեղ, կետչուպ և 5 րոպե շոգեխաշել ցածր կրակի վրա:
- Ստացված խառնուրդը խառնել եփած բրնձի և քերած պանրի հետ: Ավելացնել մանր կտրատված կանաչին:
- Մի փոքր սառած խառնուրդը փաթաթել տորտիլյաների մեջ և տաքացնել ջեռոցում՝ մինչև պանրի հալչելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը