Tesla-ն պատրաստվում է տեղափոխվել այլ աշխարհամաս
Advertisement 1000 x 90

Tesla-ն պատրաստվում է տեղափոխվել այլ աշխարհամաս

Tesla ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ իր ընկերությունը պատրաստվում է գործարան կառուցել Եվրոպայում:

«Giga Բեռլին, մենք կարտադրենք մարտկոցներ, էլեկտրաշարժիչներ և մեքենաներ՝ սկսած Model Y-ից»,- իր թվիթերյան էջում գրել է Մասկը:

Այժմ ընկերությունը զբաղվում է գերմանական աշխատաշուկայում աշխատանքի տեղավորման հայտարարություններ տեղադրելով: Ըստ սպասվածի՝ գործարանի կառուցումը 10 հազար նոր աշխատատեղ կստեղծի գերմանացիների համար:

Gigafactory 4 անունը կրող գործարանը իր դռները կբացի արդեն 2021 թվականին և կսկսի մուտքը մեքենաների գերմանական շուկա:

vnews.am