3 ամենավտանգավոր դիետաները, որոնք կարող են վնասել առողջությանը
Advertisement 1000 x 90

3 ամենավտանգավոր դիետաները, որոնք կարող են վնասել առողջությանը

Դիետաներն անարդյունավետ են երկարաժամկետ նիհարեցման համար. շատ հետազոտություններ դա հաստատել են , սակայն որոշ դիետաներ ոչ միայն չեն օգնել նիհարել և պահպանել քաշը, այլ նաև կարող են վնաս հասցնել առողջությանը:

Հումակերությունը

Հումակերությունը բուսակերության ամենադաժան ճյուղն է, որը ենթադրում է միայն հում բուսական սնունդ: Պրոֆեսոր և սննդաբան Քրիստոֆեր Հարդները կարծում է, որ մարդու օրգանիզմը պարզապես չի կարող նման քանակությամբ հում բուսական սնունդ ընդունել:

«Հումակերը ստիպված է օրվա ընթացքում ուտել 85 լոլիկ և 40 գազար, որպեսզի հավաքի անհրաժեշտ քանակով կալորիա. դա բացարձակ անընդունելի է»,-նշել է բժիշկ Հարդները:

Կետոդիետա

Կետոդիետան 90 տոկոսով կազմված է ճարպի գերակշռմամբ մթերքներից: Օրգանիզմում ածխաջրերի ցածր քանակի արդյունքում ձևավորվում է այսպես կոչված կետոնային մարմին, որը տոքսիկ ազդեցություն է ունենում:

Շատերին կետոդիետան օգնում է նիհարել, սակայն այն երկար ժամանակ պահպանելը հոգեբանորեն դժվար է: Բացի այդ, որպես կողմնակի էֆեկտներ առաջանում են երիկամների քարեր, փորկապություն, մարսողական համակարգի խանգարում, աթերոսկլերոզ և այլ խնդիրներ:

Պալեոդիետա

Պալեոդիետան առաջարկում է օգտագործել մթերքներ, որոնք մարդն օգտագործել է մինչ գյուղատնտեսության զարգացումը: Այն նաև անվանում են «քարանձավային մարդու դիետա»: Թույլատրվում է ուտել բանջարեղեն, ձուկ, միս, ընկույզ, բուսայուղ և քիչ քանակությամբ մրգեր: Արգելված են կաթնամթերքը, ձավարն ու շաքարը:

Սակայն Հարդները կարծում է, որ այդ դիետան ունի շատ քիչ ընդհանրություն հնագույն մարդկանց օրաբաժնի հետ: Մեր նախնիների օրաբաժնի հիմնական մասը բարդ ածխաջրերին էին՝ հացազգիներ, լոբազգիներ, բանջարեղեն: Դրանք օրաբաժնից բացառելը, մասնագետի կարծիքով, սխալ է:

med.news.am