Ո՞ր հիվանդությունների դեպքում խորհուրդ չի տրվում գազար և կարտոֆիլ ուտել
Advertisement 1000 x 90

Ո՞ր հիվանդությունների դեպքում խորհուրդ չի տրվում գազար և կարտոֆիլ ուտել

Գազարի եւ կարտոֆիլի մեջ շատ օգտակար սննդանյութեր կան, սակայն ոչ բոլոր մարդկանց է խորհուրդ տրվում օգտագործել այդ մթերքները: Սննդաբան Ելենա Սոլոմատինայի (Ռուսաստան) խոսքով՝ առողջ մարդու համար արմատապտուղներն օգտակար են ցանկացած տեսքով, սակայն քրոնիկ հիվանդությունների առկայության դեպքում խորհուրդ է տրվում շտկել օրաբաժինը:

Եփած կարտոֆիլն ու գազարը, սննդաբանի խոսքով, կարող են անցանկալի լինել շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար, քանի որ դրանք ունեն բարձր գլիկեմիկ ինդեքս: Եվ քանի որ դրանք կրախմալային բանջարեղեն են համարվում, ջերմային մշակման ժամանակ դրանց գլիկեմիկ ինդեքսը բարձրանում է: Դա նշանակում է, որ նման մթերքների օգտագործումից հետո արյան մեջ կտրուկ աճում է գլյուկոզայի մակարդակը:

Մասնագետը խորհուրդ է տալիս գազարն օգտագործել թեթեւակի աղացած տարբերակով, իսկ կարտոֆիլը՝ տապակած: Տապակած կարտոֆիլը շատ կալիում է պարունակում, որը նվազեցնում է զարկերակային ճնշումը, նվազեցնում է այտուցը, լավացնում է սրտի աշխատանքը:

«Հիվանդ մարդկանց մոտ օրաբաժինը պետք է սահմանվի ըստ հիվանդությունների: Կան մարդիկ, որոնց համար օգտակար են հում արմատապտուղները. Դրանց մանրաթելերն օգնում են հեռացնել տոքսինները, էնդոտոքսինները, խոլեստերինը: Դրանք ցուցված են հատկապես նրանց, ովքեր ունեն աթերոսկլերոզ, աղիների քաղցկեղ»,- պարզաբանել է սննդաբանը:

med.news.am