Ջիջի Հադիդը լուսանկարվել է Chanel ֆրանսիական նորաձևության տան համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ջիջի Հադիդը լուսանկարվել է Chanel ֆրանսիական նորաձևության տան համար

Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի գերմոդել Ջիջի Հադիդը մասնակցել է Chanel ֆրանսիական նորաձևության տան համար կազմակերպված ֆոտոսեսիային: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

Պապարացիները լուսանկարել են 24-ամյա մոդելին, որը թոփլես կանգնած էր Փարիզի Գրանդ-օպերա թատրոնի տանիքին: Աղջիկը կեցվածք է ընդունել մազերի կարճ կտրվածքով, գոտիով սև գույնի թռչող կիսաշրջազգեստով, երկար ձեռնոցներով և մեծ մարգարտե մանյակով: Մերկ կուրծքը նա ծածկել է ձեռքերով: