Տեսա՝ հարևանուհիս աղացած միսը լցնում է սառույցի ամանի մեջ, ինքս էլ շտապեցի այդպես անել. blognews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տեսա՝ հարևանուհիս աղացած միսը լցնում է սառույցի ամանի մեջ, ինքս էլ շտապեցի այդպես անել. blognews.am

Իսկ դուք ինչպե՞ս եք սառեցնում աղացախ միսը։ Հավանաբար, ամբողջությամբ տոպրակի մեջ դնելով, այնպես չէ՞։ Եվ մսից ինչ-որ բան պատրաստելու համար այն ամբողջությամբ պետք է նախօրոք հալեցնել։

Իմանալով այս մեթոդի մասին՝ կարծում ենք՝ ինքներդ էլ կցանկանաք այն կիրառել։

Իսկ ինչպե՞ս անել։

Ամեն ինչ շատ պարզ է․ սառույցի ամանը ծածկել սննդային տոպրակով և մեջը աղացած միս ցնել։

Երբ բոլոր արկղիկները լցված լինեն, ծածկել ևս մի տոպրակով և դնել սառցարանը։

Ցանկալի է օգտագործել սիլիկոնե սառույցի ամաններ, քանի որ դրանք կարող եք չծածկել սննդային տոպրակով, պարզապես լցնել միսը, դնել սովորական տոպրակի մեջ և դնել սառցարանը։

Որոշ խանութներում վաճառվում են այսպիսի ամաններ:.Կարծում ենք՝ սրանք ավելի հարմար են։

Մսի սառեցման այս տարբերակը շատ հարմար է։ Կարող եք նախօրոք համեմել միսը, իսկ կոլոլակով ապուր պատրաստելու ժամանակ պարզապես հանել մի քանի խորանարդիկ և գցել եռացող ջրի մեջ։ Հալացնել ոչինչ պետք չէ, իսկ ապուրն էլ շատ արագ է պատրաստվում:

blognews.am