Ոմանք նրան կոչում են դժոխքի հրուշակագործ, մյուսները՝ սատանայական հանճար, բայց մի բան հաստատ է՝ Սարա Հարդին շատ տաղանդավոր է: Բրիտանացի հրուշակագործը ստեղծում է ամենաօրիգինալ և տարօրինակ տորթերը: «Ես սիրում եմ այն, ինչ անում եմ»,- գրել է Սարան իր պաշտոնական՝ The Edible Museum էջում:
Սարայի վերջին տորթը ցնցել է համացանցը: Գոհաբանության օրվա առիթ հրուշակագործը թխել էր հնդկահավ-տորթ: Սարայի հետևորդները հիացած էին տորթով և դժվարանում էին հավատալ, որ այն իրականում հնդկահավ չէ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը