Մորուք. պատմական ակնարկ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մորուք. պատմական ակնարկ

Այսօր մորուքավորների կարելի է հանդիպել ամենուր և դա բացարձակապես չի խոսում նրանց սոցիալական դիրքի, զբաղմունքի կամ մասնագիտության մասին: Իրենց փարթամ մորուքներով աչքի են ընկնում թե՛ դերասանները, թե՛ բիզնեսմենները, թե՛ արվեստագետները: Ստորև կպատմենք բոլոր ժամանակների մորուքավորների և մորուքի հետ կապված թրենդների մասին:

Նախամարդիկ

Ջերմացնող ու պաշտպանող մորուք

 

Տրամաբանական է, որ նախկինում մորուք աճեցնելը շատ ավելի կապված էր հարմարավետության հետ, քան մոդայի: Նախ և առաջ դա արվում էր ցուրտ օրերին դեմքը տաք պահելու համար, սակայն բացի այդ տղամարդիկ մորուք էին պահում ուրիշ տղամարդկանց «վախեցնելու», իրենց ուժն ու տղամարդկությունը ցուցադրելու համար: Երկար ու խիտ մորուքը նաև պաշտպանում էր տարբեր միջատների խայթոցներից, իսկ հակառակորդի հարվածն ավելի անցավ էր դարձնում: Այս ժամանակներից ի վեր մորուքի ֆունկցիոնալ ու պաշտպանական դերը զգալիորեն նվազել է, փոխարենը մորուքը սկսել է ամրապնդել իր դիրքերն իբրև արտաքին, ոճային դետալ:

Հնագույն քաղաքակրթություններ

Ոսկե մորուք ի նշան հարստության

Հին Եգիպտոսում տղամարդիկ մեծ ուշադրություն էին դարձնում իրենց մորուքներին, նրանք հաճախ ներկում էին դրանք, մինչև անգամ զարդարում էին ոսկիով: Դա վկայում էր մորուքավորի հարստության մասին: Քիչ թե շատ նման վերաբերմունք ունեին մորուքի հանդեպ նաև Միջագետքի տղամարդիկ: Նրանք մշակում էին իրենց մորուքները տարբեր յուղերով ու անգամ տարբեր «սանրվածքներ» էին տալիս դրանց: Մինչդեռ Հին Հունաստանում տղամարդիկ մորուքով ընդգծում էին իրենց գրավչությունն ու հունական գեղեցկությունը, Հին Հնդկաստանում տղամարդիկ մորուք էին աճեցնում ուղղակի ի նշան ազատության:

Բացի այս, մի շարք ազգեր կտրում էին մեղսավորի մորուքը, որպես արժանի պատիժ:

Ամբողջությամբ՝ vnews.am