Նոր տարի 2020. ինչ մթերք պետք է լինի սեղանին և որոնք կվանեն հաջողությունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նոր տարի 2020. ինչ մթերք պետք է լինի սեղանին և որոնք կվանեն հաջողությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարություն է արել, որն անմիջապես տարածվել է սոցիալական ցանցերում։ Քաղաքական գործիչ կինը կանանց կոչ է արել ազատվել «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի եւ բլինչիկի» գերությունից եւ ժամանակը նվիրել ընտանիքին։ Սոցիալական ցաների շատ օգտատերեր հայտարարությունը յուրովի են մեկնաբանել, իբրեւ թե ինչն է խանգարում ե՛ւ սեղան գցել, ե՛ւ ժամանակ անցկացնել մտերիմների հետ։ Իսկ կարելի՞ է առհասարակ սեղանին դնել ճաշատեսակները, որոնցից Հակոբյանը կոչ է անում հրաժարվել։ Պարզվում է՝ սպիտակ մետաղական առնետի տարում սեղանին կարելի է ամենտարբեր ճաշատեսակներ դնել։ Իհարկե, կան նաեւ արգելքներ։

Պարտադիր ճաշատեսակներ ամանորյա սեղանին

Նոր՝ 2020թ.-ի խորհրդանիշին հաճոյանալու համար սեղանին հարկավոր է ճաշատեսակներ ունենալ, որոնց բաղադրության մեջ մտնում են.

  • միս (իդեալական է, եթե մի քանի տեսակ լինի)
  • ծովամթերք
  • միրգ
  • հատապտուղներ
  • պանիր
  • կանաչի։

Որպես գարնիր՝ ավելի լավ է ոչ միայն սովորական կարտոֆիլ ընտրել, այլեւ բազմազան ձավարեղեն՝ ոսպ, հնդկաձավար, բրինձ։ Եթե անհանգստանում եք, որ հյուրերին դրանք կարող են դուր չգալ, կարելի է նաեւ կարտոֆիլ ունենալ։

Առնետն անտարբեր չէ նաեւ քաղցրի նկատմամբ։ Այդ պատճառով ամանորյա սեղանին աղանդերը պարտադիր է։ Դա կարող է լինել մրգերի կամ տանը պատրաստված թխվածքի տեսքով։ Սրանց համար պարտադիր համեմունքներ ու ընդեղեն օգտագործեք։ Դրանք Առնետի նվիրվածության եւ հովանավորության գրավական կռանան։

Ինչ չպետք է լինի սեղանին

Ամենորյա սեղանին չպետք է լինեն.

  • կաղամբներ
  • բողկ
  • շաղգամ
  • սպիտակաձավար (նույնիսկ որպես լրացուցիչ բաղադրիչ)
  • չափազանց ճարպոտ մթերք
  • կտրուկ գոտով պանիր։

Ըմպելիքի մասին. հարկավոր չէ սեղանին թունդ ալկոհոլ դնել։ Ավելի լավ է նախապատվություն տալ ավանդական շամպայնին, գինուն, լիկյորին եւ այլ թույլ ալկոհոլային ըմպելիքներին ու կոկտելյներին։

Այս ամենից կարելի է եզրակացություն անել, որ ազդրից ավելի լավ է հրաժարվել. այն շատ ճարպոտ է։

style.news.am