Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին դեկտեմբերի 13-ին հանձնարարել Է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնին նոր կառավարություն կազմել: Ջոնսոնը, որպես հաղթած կուսակցության ղեկավար, այցելել Է Բուքինգհեմյան պալատ: Խոսքը վերաբերում Է ձեւական արարողությանը, որտեղ ընտրությունների հաղթողը նախարարների կաբինետը գլխավորելու թույլտվություն Է ստանում միապետից:
Դրանից հետո վարչապետը վերադարձել Է Դաունինգ-սթրիթի իր պաշտոնական նստավայր: Բրիտանացի պահպանողականներն ընտրություններում տեղերի մեծամասնություն են նվաճել Համայնքների պալատում: Վերջին տվյալների համաձայն, պահպանողականները 364 տեղ են ստացել 650-տեղանոց ստորին պալատում, լեյբորիստները՝ 203, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը՝ 48, լիբերալ-դեեոկրատները՝ 11 տեղ, Ջոնսոնը, դեկտեմբերի 13-ին ելույթ ունենալով ընտրողների առջեւ, հայտարարել Է, որ Միացյալ Թագավորությունը սահմանված ժամկետում Եվրամիությունից դուրս կգա որպես մեկ ամբողջություն, Brexir-ը կիրականացվի մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը:
«Մենք Brexit-ը կիրականացնենք սահմանված ժամկետում, մինչեւ հունվարի 31-ը՝ առանց որեւԷ «բայցերի», «եթեների» կամ «գուցեների»: Միացյալ Թագավորությունը որպես մեկ ամբողջություն դուրս կգա Եվրամիությունից՝ իրեն վերադարձնելով հսկողությունը, օրենքների, սահմանների, ֆինանսների, առեւտրի եւ ներգաղթի համակարգի նկատմամբ»,-ասել Է Ջոնսոնը: Կառավարության ղեկավարը նաեւ նշել Է, որ դեկտեմբերի 12-ին երկրում կայացած ընտրությունների արդյունքները նշանակում են, որ Brexit-ի շուրջ կրկնական հանրաքվեի անցկացման սպառնալիք այլեւս չկա:
«Պահպանողական կառավարությունը նոր հզոր մանդատ ստացավ իրականացնելու Brexit-ը»,- ասել Է վարչապետը: «Սրանք պատմական ընտրություններ են, որոնք մեզ հնարավորություն են տալիս իրագործել բրիտանական ժողովրդի կամքը, բարեփոխել այս երկիրը, եւ դա մենք կսկսենք անել վաղը»,- հայտարարել Է Ջոնսոնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: