Հայ դիզայներ Լիանա Սարգսյանը, որը հայտնի է իր «Էլսի Ֆեյշն» ապրանքանիշով, Երևանի հայտնի հյուրանոցներից մեկում առաջին անգամ ներկայացրեց իր նոր «Աշուն–ձմեռ 2020» հավաքածուից մի նմուշ։
Հավաքածուն ամբողջությամբ կցուցադրվի փետրվարի վերջին` Milan Fashion Week-ում։
Ցուցահանդեսին ներկայացված էր նաև «Գարուն–ամառ 2020» հավաքածուի մի մասը, որով ամիսներ առաջ հայ դիզայները փայլեց Միլանում։ Հավաքածուի զգեստների մեծ մասը Միլանում է։ Դրանցով մոդելները տարբեր նկարահանումների են մասնակցում։ Այս ցուցահանդեսով նաև նպատակ ունենք համագործակցել Իտալիայի նորաձևությանն առնչվող անձանց հետ»,–ասաց Լիանան, ընդգծելով, որ ցուցահանդեսին ներկա են նաև իտալացի լրագրողներ, բլոգերներ, որոնց աչքից ոչինչ չի վրիպում։
Դիզայների խոսքով` բոլորը հետաքրքրված էին «Գարուն–ամառ 2020» հավաքածուով, այդ պատճառով էլ որոշեց ամփոփիչ ցուցահանդես կազմակերպել։
Ցուցադրությանը ներկայացված էին նաև ասեղնագործ բարձրորակ պայուսակներ, որոնց դիզայները Օլեսյա Սախրոն է, որը ևս մասնակցել է աշխարհի տարբեր երկրներում մի շարք ցուցահանդեսների։
Լիանա Սարգսյանի «Գարուն-Ամառ 2020» հավաքածուի ցուցանմուշներից
Ցուցադրված էր նաև «Արտույտ» շարֆերի բրենդը։ Այն ստեղծվել է հայկական արվեստն աշխարհում ճանաչելի դարձնելու համար։ Բրենդի ներկայացուցիչները համագործակցում են հայ ժամանակակից նկարիչների և թանգարանների հետ՝ ստեղծելով սահմանափակ քանակի բարձրորակ մետաքսյա շարֆեր։
2016 թվականից «Արտույտն» անընդմեջ ցուցադրվում է Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում։