Զարդարեք տոնական սեղանը հավի ռուլետներով
Advertisement 1000 x 90

Զարդարեք տոնական սեղանը հավի ռուլետներով

Բաղադրիչներ

  1. Հավի կրծքամիս – 4 հատ
  2. Պինդ պանիր – 150 գ
  3. Քաղցր պղպեղ – 1 հատ
  4. Մաղադանոս կամ սամիթ – մի փոքր փունջ
  5. Մածուն – 0.5 բաժակ
  6. Քունջութի սերմեր – 4 ճ/գ
  7. Աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Պանիրը քերել:
  2. Կանաչին մանր կտրատել:
  3. Խառնել, համեմել աղով:
  4. Հավի կրծքամիսը ծեծել, մայոնեզ քսել և թողնել 40 րոպե:
  5. Մի փոքր աղ ավելացնել:
  6. Հավի յուրաքանչյուր շերտի վրա միջուկից դնել և փաթաթել ռուլետի նման:
  7. Ռուլետները փաթաթել փայլաթիթեղով և 40 րոպե թխել 180 աստիճան ջեռոցում:
  8. Այնուհետև հանել փայլաթիթեղները, քունջութի սերմեր ցանել և եփել ևս 15 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը