Ճապոնիայի խոշորագույն ավտոմոբիլաշինական կորպորացիան՝ Toyota Motor-ը, պլանավորում Է 2020 թվականին ամբողջ աշխարհում վաճառել 10,77 մլն ավտոմեքենա: Դա փոքր-ինչ գերազանցում Է ընթացիկ տարվա համար նախատեսված 10,72 մլն ավտոմեքենայի ցուցանիշը: Այդ մասին ասված Է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Toyota-ն ծրագրում Է գրեթե 10,8 մլն ավտոմեքենա վաճառել 2020 թվականին
| Դիտվել է`
Այդ թվերում ներառված են նաեւ մինի-ավտոմոբլիների Daihatsu Motor արտադրողի եւ բեռնատարներ թողարկող Hino Motors-ի կողմից շուկայում իրացված մեքենաները, որոնք մտնում են Toyota խմբի մեջ: Ներկայում Toyota-ն աշխարհում երկրորդ տեղում Է գտնվում ավտոմոբիլների իրացման ցուցանիշով՝ զիջելով միայն Volkswagen խմբին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ