Մրգային զամբյուղ պատրաստելու համար անհրաժեշտ է՝
- Թուրինջ – 1 հատ
- Խնձոր, խաղող, բանան
- Հատապտուղներ՝ զարդարման համար
- Հարած սերուցք / պաղպաղակ / շոկոլադ / քաղցր կաթնաշոռ
Պատրաստման եղանակը
- Թուրինջի վերին հատվածը կտրել, միջուկը հեռացնել: Միջուկը կեղևազրկել, մանր կտրատել: Կտրատել նաև մյուս մրգերը: Զամբյուղի հատակին, ըստ ցանկության, լցնել հալեցրած շոկոլադ, հալած սերուցք, պաղպաղակի գնդիկ կամ քաղցր կաթնաշոռ:
- Ավելացնել մրգերը, զարդարել հատապտուղներով և անանուխի տերևով: Մատուցել կաթնային կոկտեյլի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը