Քաղցր ռուլետ՝ լավաշով
Advertisement 1000 x 90

Քաղցր ռուլետ՝ լավաշով

Բաղադրիչներ

  1. Կաթնաշոռ – 1 փաթեթ
  2. Շաքարավազ՝ ըստ ցանկության
  3. Ելակ՝ ըստ ցանկության
  4. Լավաշ – 1 հատ

Պատրաստման եղանակը

  1. Կաթնաշոռը և շաքարավազը հարել բլենդերով, ինչից հետո տարածել ստացված զանգվածը լավաշի վրա: Ելակը շերտատել և շարել միջուկի վրա:
  2. Լավաշը ռուլետի նման փաթաթել:
  3. Կարելի է զարդարել հարած սերուցքով, հատապտուղներով կամ օշարակով: Մատուցել սուրճի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը