Բաղադրիչներ
- Գառան միս – 500 գ
- Սոխ – 1 հատ
- Սխտոր – 2 պճեղ
- Քարրի – 1 ճ/գ
- Բուսայուղ – 2 ճ/գ
- Տոմատի մածուկ – 2 ճ/գ
- Յոգուրտ – 1/2 բաժակ
- Աղ
Պատրաստման եղանակը
- Սոխը և սխտորը մանր կտրատել, տապակել:
- Ավելացնել քարրիի փոշին, 2-3 րոպե տաքացնել ցածր կրակի վրա և ավելացնել տոմատի մածուկը:
- Մի քանի րոպե շոգեխաշել, ավելացնել մանր կտրատված միսը, լցնել յոգուրտը, համեմել աղով:
- Պատրաստի ուտեստը կարելի է մատուցել բրնձի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը